30981 դիտում
11:31 12-03-2020
«Հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումներն ու փակել բոլոր կրթական հաստատությունները». Մարուքյան
Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները եւ փակել բոլոր կրթական հաստատությունները: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3567533429985025]էջում [/url]գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա (համաճարակ) է հայտարարել։ Եվրոպական բազմաթիվ քաղաքներում մինչեւ հարյուր հոգանոց հավաքներն արգելված են։ Այս ամենի հետ զուգընթաց Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի եւս 3 վարակակիր։ Սա չափազանց մտահոգիչ փաստ է, ինչի վտանգավորությունը բազմապատկվում է, երբ հաշվի ենք առնում դրա տարածման հավանականությունը։ Իհարկե մեծ հույս ունենք, որ, այնուամենայնիվ, կխուսափենք այդ հեռանկարից, բայց այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք, եւ մարտահրավերին ճիշտ դիմագրավելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ճշգրիտ գնահատել իրավիճակը։
Ստեղծված վտանգավոր իրադրությունում պետք է դադարեցնել եւ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները: Առաջարկությունն այս պայմանավորված է հետեւյալ կարեւորագույն անհրաժեշտություններով՝ համաճարակի տարածման վտանգավոր սպառնալիքի հանգամանքներում անթույլատրելի է իրականացնել զանգվածային միջոցառումներ. այս պահին տեղին կլինի, որ քաղաքական ղեկավարությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունն ու ընդհանրապես հանրությունն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այս պահի դրությամբ ամենակարեւոր սպառնալիքի՝ կորոնավիրուսի չեզոքացման ուղղությամբ։ Սա իսկապես ազգային անվտանգության հիմնախնդիր է, որը ենթադրում է բոլոր հնարավոր ռեսուրսների գերկենտրոնացման անհրաժեշտություն։
Եկե՛ք ճիշտ գնահատենք իրավիճակը։
Հետգրության փոխարեն ուզում եմ հիշեցնել, որ մենք ժամանակին բազմիցս հորդորել էինք դադարեցնել Իտալիայից Հայաստան բոլոր թռիչքները, բայց մեր հորդորներն այդպես էլ անհետեւանք մնացին»:
Նմանատիպ նյութեր
895 դիտում
17:33 11-04-2015
Կրթական հաստատությունները ևս միացել են շաբաթօրյակ-ծառատունկին
4578 դիտում
21:26 27-08-2018
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները նախապատրաստվում են 2018-2019 թթ. ուսումնական տարվան
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
331 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
316 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո