4124 դիտում
11:05 12-03-2020
Չեղարկե՛ք անիմաստ և վնասակար հանրաքվեն. Ավետիք Չալաբյան
Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնովիրուսով վարակի երեք նոր դեպք է գրանցվել, այս անգամ Իտալիայից ժամանած ուղեւորների մոտ։ Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/AvetikNationalAgenda/posts/592880897963606]էջում [/url]գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընթացքում, բուն Իտալիայում վարակվածների թիվը հասավ 12 000 մարդու, բնակչության մեկ շնչի հաշվով դա համարյա 4 անգամ ավելի շատ է, քան Չինաստանում։ Իտալիայում վարակի դեմ անարդյունավետ պայքարը բերել է նաեւ նրան, որ այն արագ տարածվում է Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում եւ Իսպանիայում։
Հիվանդությունը արագ տարածվում է նաեւ մնացած աշխարհում, եւ երեկ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ այն վերածվել է պանդեմիայի (համաշխարհային համաճարակի): Երեկ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ 30 օրով դադարեցվում է Եվրոպայից այցելուների մուտքը ԱՄՆ, սա աննախադեպ երեւույթ է վերջին տասնամյակաների պատմության մեջ։ Համաճարակը դարձավ գլոբալ աղետ, եւ այլեւս ոչ մի երկիր երաշխավորված չէ նրա հարվածից։
Մեզ ժամանակն է դա գիտակցել։ Վերջին շաբաթվա ընթացքում ողջ թափով վերսկսված ատելության քարոզը եւ համաճարակը միասին վերցված կարող են անուղղելի հարված հասցնել մեր արդեն իսկ թուլացած իմունիտետով երկրին ու ժողովրդին։ Ժամանակն է դա վերջապես գիտակցել, դադարացնել առաջինը, եւ սկսել իրապես պայքարել երկրորդի դեմ։ Չեղարկե՛ք անիմաստ եւ վնասակար հանրաքվեն, դադարեցրե՛ք ատելության քարոզարշավը, խստացրե՛ք վերահսկողությունը սահմաններին, մարդկանց ըստ հնարավորության տուն ուղարկե՛ք, գնե՛ք անհրաժեշտ դեղամիջոցներ եւ սարքավորում, եւ պատրաստվե՛ք դիմագրավել համաճարակին»:
Նմանատիպ նյութեր
7443 դիտում
23:32 27-02-2020
Եվ «այո»-ն և «ոչ»-ը հավասարապես անիմաստ են. Ավետիք Չալաբյան. «Երկրի հարցը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
544 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան