211652_close_icon
views-count4681 դիտում article-date 10:36 12-03-2020

Տհաճ անակնկալ. Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչը՝ ԵՊՀ ռեկտորի թեկնածու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում անակնկալներ են ի հայտ եկել։ Անակնկալներից մեկը Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի առաջադրումն է։ Անակնկալ է այնքանով, որ որևէ մեկի մտքով չէր անցնում ղարաբաղյան նախկին կլանային համակարգի ներկայացուցչի առաջադրման հնարավորությունը, ավելին՝ նրա կողմից իշխանության աջակցությունն ակնկալելը։ Այս առումով իշխանության տրամաբանությունը պետք է պարզ լինի, եթե ԵՊՀ ռեկտոր պետք է դառնա ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ, որը հավատարմություն է հայտնել իր հովանավորներ Բարսեղ Բեգլարյանին, Ռադիկ Մարտիրոսյանին, քոչարյանամերձ գեներալներին և այլոց ու միշտ արտահայտվել դրա մասին, ապա պարզ չէ, թե վերջը ինչ է լինելու։ Ընդ որում՝ երբեմն հավատարմության դրսևորումները հասնում են զավեշտի։ Օրինակ՝ ԵՊՀ հարյուրամյակի միջոցառումներին Գերմանիայի Ռոստոկի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Լանգերի գլխավորած պատվիրակության հետ ընթրիքի ժամանակ Սաղյանը ոչ միայն գովաբանել է իր նախկին հովանավորներին և ղարաբաղյան կլանն ու երկու նախկին նախագահներին, այլև հայտարարել է, որ սրանք Արցախը տալու են, իսկ Հայաստանն էլ լցնելու են իրենց նման «գալուբոյներով»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի թիմը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր