211652_close_icon
views-count1497 դիտում article-date 09:37 12-03-2020

Ընդդիմադիրները վստահ են՝ Պուտինը ցանկանում է հավերժ կառավարել․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի Պետական դուման երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատեց Սահմանադրության փոփոխությունները՝ առանց դեմ քվեարկության: 43 պատգամավորներ ձեռնպահ մնացին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5325110.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նախագիծը առաջարկել էր պատգամավոր, հայտնի տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: Առաջարկված փոփոխությունները հնարավորություն են տալիս նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրվել նախագահի պաշտոնում 2024 թվականից հետո: Այդ պարագայում նա կարող է ղեկավարել Ռուսաստանը ևս երկու ժամկետ մինչև 2036 թվականը: Նախագահ Պուտինը, ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում, սատարել է այս նախաձեռնությունը, պայմանով, որ Սահմանադրական դատարանը տա դրական եզրակացություն օրենքին ու հաստատի Հիմնական օրենքում կատարած փոփոխությունների սահմանադրականությունը: Պուտինը նաև ասել է, որ ժողովուրդը ամեն ինչ կորոշի համազգային քվեարկությամբ, որը նախատեսված է ապրիլի 22-ին: Ռուսական իրավապաշտպան կազմակերպություններն ու ակտիվիստները կոշտ քննադատության են ենթարկել ՌԴ խորհդարանի ընդունած փոփոխությունները: Մոսկվայի հելսինկյան խմբի համանախագահ Վալերիյ Բորշչովն ընդգծել է, որ փոփոխությունները կոպտորեն խախտում են Սահմանադրությունը և որ դրանք ծանր հետևանքներ կունենան Կրեմլի համար, քանի որ Ռուսաստանում գլուխ է բարձրացրել երիտասարդ մի սերունդ, որը բազմաթիվ հարցեր կունենա Կրեմլին այս առիթով: Նա կոչ է անոմ գնալ հանրաքվեի ու քվեարկել «դեմ»՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ իրավապաշտպանի, այս հանրաքվեի օրինականությունն ու օրինական ընթացքի վերահսկողությունը չափազանց թույլ է: Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այս փոփոխություների հիմքում տեսնում է Ռուսաստանը հավերժ ղեկավարելու Պուտինի ցանկությունը, իսկ նրա գործընկեր Վալերի Ժդանովն այս զարգացումները բնութագրում է որպես հեղաշրջում: Սահմանադրական այս փոփոխությունները կոշտ քննադատոթյան է ենթարկել նաև գործարար Միխայիլ Խոդորկովսկին:

Նմանատիպ նյութեր