211652_close_icon
views-count4828 դիտում article-date 09:01 12-03-2020

Նոր գործընթաց է սկսվելու. Փաշինյանի անսպասելի հայտարարության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեով, ըստ էության, դրվելու է ոչ միայն 7 դատավորի լիազորությունների դադարեցման հարցը, այլ սկսվելու է մի ամբողջ գործընթաց: Բանն այն է, որ երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հանրաքվեի հռչակագրի նախագիծ՝ ասելով, որ հանրաքվեն վերաբերելու է ոչ միայն Սահմանադրության մեկ հոդվածին, այլ նաև այս հռչակագրին: Մասնավորապես, հռչակագրով քաղաքական գնահատական կտրվի նախկին 30 տարիներին տեղի ունեցած գործընթացներին, հատկապես՝ ընտրություններին, որոնք, ըստ վարչապետի, կեղծվել են, մասնավորապես՝ առաջին կետով ասվում է, որ կեղծվել են 1995 թվականից մինչև 2018 թվականի ընտրությունները: Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չի ճանաչում ժողովրդի ազատ կամարտահայտության դրսևորում։ Հետաքրքիր է, որ նրա այս հայտարարությունը և հռչակագրի կետերը երեկ բուռն քննարկվեցին համացանցում, հատկապես՝ այն մասով, որ կեղծված ընտրությունները փաստացի նա վերագրել է 1996 թվականին, երբ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն ՀԱԿ-ը որոշել է մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն չմեկնաբանել վարչապետի հայտարարությունները: Հավելենք, որ հանրաքվեի նախագծի տեքստը վերջնական չէ, մինչև ապրիլի 2-ը այն խմբագրվելու է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էական փոփոխություններ չեն արվելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր