Կորոնավիրուսով 3 հիվանդները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում
Երեք պացիենտները, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ֆեյսբուքյան էջ։
«Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:
Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:
Հավելենք, որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»,– ասվում է գրառման:
Ավելի վաղ Հայաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի մեկ դեպք։ Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4 է։