211652_close_icon
views-count16426 դիտում article-date 21:35 11-03-2020

«Այս դեպքը Գյումրուն հարիր չէ․ հարազատները երևի ամաչեցին թաղմանը գալ»․ Գյումրու քաղաքապետ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/03/11/1099303/?fbclid=IwAR3y5vY4S4WuF2XqutVhAkzHwK3kjwkpm9HwFxkvUTv9fwWsuf69KAaEIA8]Aravot.am[/url]-ը գրում է. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը և կազմակերպել էր Տեքստիլագործների թաղամասում 28-ամյա ընկերոջ կողմից ծեծելով սպանված 42-ամյա Մարինեի հուղարկավորությունն, այսօր «Շիրակ» գերեզմանատանը, պատասխանելով լրագրողների հարցերին․ ասաց․ «Գյումրին ավանդույթներ ունեցող, ավանդապաշտ քաղաք է, մանավանդ ընտանիքի հետ կապված։ Ճիշտն ասած, այս դեպքը ոնց որ թե հարիր չէ մեր քաղաքին: Ասենք Ավետիսյաններինը հասկանալի էր, ինչ-որ զինծառայող էր, կամ երկրորդ դեպքը՝ կապված մեր հավաքարարի սպանության հետ․․․Իսկ այս դեպքը ցնցեց քաղաքը, մենք պետք է բռնությունը դատապարտենք, և այսօր Ազգային ժողովում ընդունվում է օրենք, որով բռնությունը դատապարտվելու է, որևէ մեկն իրավունք չունի բռնություն իրականացնել։ Տեսնելով մեր անցած ճանապարհը, մեր ընտանիքները՝ հասկանում ենք, որ այդ ավանդապաշտությունը հենց այն կարևոր գործոնն է, ամեն ինչ պետք է լինի հենց այդ սահմաններում և այդ սահմաններից պետք չէ դուրս գալ։ Որպես քաղաքապետ՝ դատապարտում եմ նման դեպքերը», -ասաց քաղաքապետը։ Հարցին՝ ըստ ձեզ հուղարկավորությանը ինչո՞ւ հարազատներից ոչ մեկը չկա, Սամվել Բալասանյանն ասաց․ «Ինձ համար նույնպես զարմանալի է, որովհետև բավական բարեկամներ ունեն, երևի ավանդապաշտության շրջանակներում, դեպքի հետ կապված ինչ-որ տեղ խուսափեցին մասնակցել։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/03/11/1099303/?fbclid=IwAR3y5vY4S4WuF2XqutVhAkzHwK3kjwkpm9HwFxkvUTv9fwWsuf69KAaEIA8]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/09/1149384/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը, մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին դաժան ծեծի ենթարկելու, որի հետևանքով վերջինս գիտակցության չգալով ՝ մահացել էր և նրա անչափահաս աղջնակին ծեծի ենթարկելու մեջ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր