211652_close_icon
views-count2731 դիտում article-date 18:35 11-03-2020

«Հանովերի» 23-ամյա ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

«Հանովերի» պաշտպան Տիմո Հյուբերսի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել: Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող ակումբի հայտարարության մեջ նշված է, որ 23-ամյա ֆուտբոլիստը վարակվելու պահից թիմակիցների հետ որևէ շփում չի ունեցել: Թեպետ այս առթիվ թիմի մյուս խաղացողների վարակման վտանգ չկա, բոլոր դեպքերում, ֆուտբոլիստներն ու մարզիչները բուժզննում են անցել: Ներկա պահին Հյուբերսը տնային կարանտինի տակ է: Նա բաց կթողնի Դրեզդենի «Դինամոյի» հետ խաղը, սակայն «Հանովերը» հանդիպմանը կպատրաստվի նորմալ ռեժիմով:

Նմանատիպ նյութեր