211652_close_icon
views-count2670 դիտում article-date 23:30 11-03-2020

Հայաստանում ապրում է հազարից ավելի աուտիզմ ախտորոշմամբ երեխա. «Ակունք» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվել է «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնի բարեգործական միջոցառում

Տեղի ունեցավ «ԻնֆոԳեյթ» ընկերության՝ «Ակունք» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնի բարեգործական միջոցառումը։ «Ակունք» հիմնադրամը «Քայլ առաջ» սոցիալական կազմակերպության և «Ձեռք ձեռքի» հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի հիմնադիր Տաթևիկ Ստեփանյանի հետ համատեղ ստեղծեց և անհրաժեշտ պարագաներով ապահովեց խեցեգործության սենյակը, ինչպես նաև տեղի ունեցավ վերջինիս պաշտոնական բացումը: Ծրագրի նպատակն է օժանդակել հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնողական թերապիա իրականացնելու համար նախատեսված սենյակների ստեղծմանը և բարելավմանը։ Աշխարում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի, իսկ Հայաստանում ապրում է 1000-ից ավելի աուտիզմ ախտորոշմամբ երեխա: Խնդրով զբաղվողներն իրական նվիրյալներ են, իրենց անձնվիրաբար կատարած աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում և միաժամանակ փաստում, որ իրենց նկատմամբ վերբերմունքը պետք է լինի համարժեք: Հաշվի առնելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնդիրները՝ հաղորդակից դարձնելով մեր կյանքին, պետք է նրանց համար հնարավորինս կյանքը մատչելի դարձնենք: [b] ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ՝ Վահե Էնֆիաջյան[/b]

Նմանատիպ նյութեր