211652_close_icon
views-count2008 դիտում article-date 13:57 11-03-2020

Հիվանդագին սևեռվածությամբ Հանրապետականների գոյությունը, աշխատանքն ու գաղափարները հանգիստ չեն տալիս Նիկոլին և Ալիևին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220867130806192]էջում [/url]գրել է. «Հիվանդագին սևեռվածությամբ Հանրապետականների գոյությունը, աշխատանքն ու գաղափարները հանգիստ չեն տալիս երկու պետությունների ղեկավարներին՝ Նիկոլին և Ալիևին: Վերջինս երեկ ադրբեջանական խորհրդարանի բացման նիստին կրկին խոսեց մեր մասին, մեղադրելով մեզ ֆաշիստական լինելու մեջ: Իհարկե, մեր ազգային-պահպանողական գաղափարախոսությունը նրա բկին է կանգնած, քանզի իր համար շատ ավելի նախընտրելի են “իզմեր” չընդունող, արժեքներ չունեցող, ազգայինը ծաղրող ուժերը: Ալիևն անդրադարձել է անգամ մեր զինանշանին, համեմատելով այն նացիստների հետ: Ի տարբերություն ոմանց, մենք իր մասին դիֆերամբներ չենք ձոնել և ընբռնումով ենք մոտենում, որ իր համար հնդեվրոպական հնագույն սիմվոլներից մեկը կարող է այդպիսի ասոցիացիաների առիթ դառնալ: Հասկանում եմ նաև, որ Ալիևի համար շատ ավելի ընկալելի կլիներ իր աչքի համար հարազատ՝ չորքոտանի և բրդոտ կենդանի տեսնելը: Իսկ նախորդ ընտրություններին մեր՝ խորհրդարան չանցնելու իր արտահայտած ուրախությունը չափելի է միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների հրճվանքի հետ: Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք: Հ.Գ.Փողոցներում զվռնող իշխանավորներին ասեք, որ Ալիևն երեկ Արցախի հարցով էլի հիմարություններ է խոսացել՝ ի լուր աշխարհի: Եթե իրենք ժամանակ/խելք/գիտելիք/դուխ չունեն, թող ասեն, մենք դրան էլ կպատասխանենք»։

Նմանատիպ նյութեր