211652_close_icon
views-count3733 դիտում article-date 13:19 11-03-2020

Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը չեղարկվել է Արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից կորոնավիրուսի տարածման պատճառով: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, խորհուրդը չեղարկել է նաև այլ համաժողովներ, որոնք նախատեսված են եղել մարտի 11-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում կայանալիք կլոր սեղանները, ազգային միջոցառումները՝ ԱՄՆ-ի տարածքում: Արտաքին հարաբերությունների խորհուրդը միացել է ԱՄՆ-ում միջոցառումների հետաձգման ու չեղարկման մեծ ցանկին, որում ներառված է նաև Նյու Յորքի ավտոշոուն: Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 110 հազարից, մահացել է ավելի քան 4 հազար մարդ: Ներկա պահին ամենածանր իրավիճակը Իտալիայում է: Նախօրեին այդ երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, որով սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով:

Նմանատիպ նյութեր