2171 դիտում
11:48 11-03-2020
ՊՎԾ-ն ՊՆ-ի կողմից վառելանյութի գնման գործընթացի խախտումներ է արձանագրել
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ:
Այս մասին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:
Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Գազօիլ ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
Նմանատիպ նյութեր
13951 դիտում
19:20 26-03-2019
Հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ են հայտնաբերվել. ՊՎԾ-ն մանրամասներ է հայտնում
8771 դիտում
19:00 24-12-2019
ՊՎԾ-ն Եղեգնաձորի համայնքապետարանում 210 մլն դրամի խախտումներ և թերացումներ է արձանագրել
Այս բաժնից
667 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
619 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան