211652_close_icon
views-count2442 դիտում article-date 09:49 11-03-2020

Տիեզերական ձեռքբերումներ. Եվրոպայի հետ ամեն ինչ «ok» է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին անակնկալ կերպով տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել. այց, որը նախօրոք պլանավորված չի եղել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի հիմնական առաքելությունը սահմանադրական հանրաքվեի հետ կապված եվրոպական կառույցներում առկա ընդգծված բացասական ալիքը մեղմելու գործոնն էր։ Փաշինյանը Բրյուսելում, ի թիվս այլոց, հանդիպել է նաև ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որին, ի դեպ, ընդամենը երեք օր առաջ հանդիպել էր Սերժ Սարգսյանը։ Հենց Փաշինյան-Տուսկ հանդիպումից հետո էր, որ հանդիպման որոշ հատվածներ ցիտելով՝ մի շարք իշխանական սատելիտներ այդ հանդիպումը գրեթե համարում էին «տիեզերական ձեռքբերում»։ Մեր տեղեկություններով, սակայն, Տուսկի հետ հանդիպում ունենալու համար ՀՀ իշխանությունները բավականին լուրջ ջանքեր են ներդրել։ Թերթի զրուցակիցը, ով խորքային տիրապետում էր այցի մանրամասներին, նշել է, թե այցից առաջ Երևանում քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ հիմնականում խոսվել է այն մասին, որ այցն ամեն գնով հենց այս փուլում է պետք, քանի որ, չնայած հանդիպումների աղքատիկությանը, հանրության մոտ պետք է ստեղծվի համապատասխան ֆոն, որ հանրաքվեի և ընդհանրապես եվրոպական կառույցների հետ կապված՝ ամեն ինչ «ok» է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր