211652_close_icon
views-count44468 դիտում article-date 22:11 10-03-2020

Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները հերթական անգամ ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. բացահայտվել են «գոլդ» համարանիշներով Mercedes-ների թալանման մի քանի դեպքեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները հերթական անգամ բազմաթիվ հանցագործություններ են բացահայտել: Իրավապահ համակարգում կա նաև չգրված օրենք, որ ոստիկանության օպերլիազորը համարվում է «աս», եթե ունենում է լավ գործակալական ցանց և տիրապետում է տարածքի օպերատիվ իրավիճակին ու կարողանում է ոչ միայն բացահայտել, այլև կանխել հանցագործություններ, իսկ ամենակարևորն է նաև քննչական ապարատի գործոնը: Երբ քննիչի ճիշտ ու գրագետ քննչական գործողությունների արդյունքում հանցագործը կամ հանցագործները ոչ միայն խոստովանում են կատարված հանցանքը, այլև մատնացույց են անում այն վայրը կամ վայրերը, որտեղից կատարել են գողություններ, իսկ հետո արդեն քննիչի հմուտ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հայտնաբերվում է գողոնը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, քննչական բաժինը կարողացել է հայտնաբերել մի քանի բնակարաններից գողացված ապրանքներ: Եղել են նաև տուժածներ, ովքեր իրենց տներից կատարված գողության մասին չեն հայտնել իրավապահներին և նմանատիպ մի քանի բնակիչների տներից թալանված ապրանքներ հայտնաբերվել է քննչական գործողությունների արդյունքում: Օրեր առաջ ՀԿԳ ավագ քննիչ Տ. Միրզոյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործի շրջանակում քննիչները բացահայտել են գողության 7 դրվագ և, որ ամենակարևորն է, ճիշտ ու գրագետ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը, իսկ կասկածյալը փաստերի ճնշման տակ մատնացույց է արել այն վայրերը, որտեղից կատարել է գողություններ: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում, սակայն կասկածյալ Էրիկ Տ.-ն այս տարվա փետրվարի 5-ից մինչև փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում կատարել է Mercedes S221 մակնիշի ավտոմեքենաների թալան, հիմնականում տանելով կողային հայելիները: Վերջինս Տ. Միրզոյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր