8136 դիտում
20:52 10-03-2020
Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը դադարեցնել հանցավոր անգործությունը և օպերատիվ գործունեություն իրականացնել՝ տնտեսվարողներին րոպե առաջ պաշտպանելու համար «Լուսավոր Հայաստան»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը բարձրաձայնել է տնտեսվարողների կողմից բարձրաձայնված խնդրին:
Երկար ժամանակ քննարկումներից, վերլուծություններից հետո տնտեսվարողներ-իրավապահ մարմնի ներկայացուցիչներ հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ իրավապահները պետք ուժեղացված հսկողություն իրականացնեին առեւտրի կենտրոններում՝ ապահովելով առեւտրի կենտրոնների բնականոն գործունեությունը։
Ավելին, մարտի 3-ին ինձ ուղղված պատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալը ինձ տեղեկացրել է, որ «հանցագործությունները բացառելու նպատակով մարդաշատ ժամերին իրականացվում է ուժեղացված ծառայություն՝ համագործակցելով տեղի անվտանգության աշխատակիցների հետ»։
Սակայն մի քանի օր առաջ հեռախոսազանգով, իսկ երեկ արդեն գրավոր կերպով "Դալմա Գարդեն մոլի" ղեկավարության կողմից ստանում եմ մի գրություն, որը հակառակն է փաստում՝ տնտեսվարողները դեռեւս անպաշտպան են, հանցագործները գնալով կատարելագործվում են, որոնց համար շահավետ գործիք է դարձել բժշկական դիմակները։
Կից ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պետի եւ «Դալմա Գարդեն Մոլ»-ի՝ ինձ ուղղված գրությունները։
Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը դադարեցնել հանցավոր անգործությունը եւ օպերատիվ գործունեություն իրականացնել՝ տնտեսվարողներին րոպե առաջ պաշտպանելու համար։
[b]«Լուսավոր Հայաստան» կուսակցություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
622 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
829 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
847 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են