211652_close_icon
views-count2546 դիտում article-date 18:50 10-03-2020

Դմիտրի Չերիշև. Կապարոսի հետ Հայաստանի հավաքականը միանշանակ կառաջադիմի

Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող, «Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևի հայրը՝ Դմիտրի Չերիշևը, [url=https://sport24.ru/news/football/2020-03-10-dmitriy-cheryshev-kaparros---velikolepnyy-spetsialist-s-nim-sbornaya-armenii-odnoznachno-dobavit]մեկնաբանել[/url] է իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսի [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/10/1149433/]նշանակումը[/url] Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: «Խոակին Կապարոսը հիանալի մասնագետ է, ես նրանճանաչում եմ «Սևիլյայի», «Լևանտեի» և այլ իսպանական թիմերի հետ աշխատանքից: Նա շատ գրագետ մասնագետ է, կարող եմ ասել, որ նրա նշանակմամբ Հայաստանի հավաքականը միանշանակ կառաջադիմի: Նա հսկայական փորձ ունի, թեպետ իմ կարծիքով հավաքականները պետք է ղեկավարեն տեղի մասնագետները: Թե ինչ ֆուտբոլ կցուցադրի հայկական հավաքականը, ապա չեմ կարող ասել, որ կխաղան պաշտպանական ոճով և չի կարելի ասել, որ շեշտը կդնի հակագրոհների վրա: Հայ ֆուտբոլիստները միշտ տեխնիկապես ուժեղ են եղել, նրանք սիրում գնդակով խաղալ և կարող են մրցակիցներին շրջանցել: Եվ քանի որ հայկական թիմում կան այնպիսի տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստներ, ինչպիսին՝ Մխիթարյանն է, և այնպիսի արագավազ ֆուտբոլիստներ, ինչպիսին՝ Սարկիսովն ու Կարապետյանն են, ապա կարծում եմ, որ նրանք այնուամենայնիվ գրագետ պաշտպանողական խաղաոճ կորդեգրեն, բայց միևնույն ժամանակ կմասնակցեն դիրքային գրոհներին, այնպես որ, կարծում եմ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլը կլինի ավելի եվրոպական և ժամանակակից», ասել է Չերիշևը:

Նմանատիպ նյութեր