211652_close_icon
views-count3017 դիտում article-date 21:17 10-03-2020

Ryanair-ը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իտալիայի հետ

Ryanair ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ, տեղեկացնում է [url=https://metro.co.uk/2020/03/10/ryanair-suspend-flights-italy-coronavirus-12376268/?fbclid=IwAR2kzUmZ0p6XbRjRKfvxasdCc9kKgXHv6hv4mzlUsuHLhwn0JdE1CoqD-8g] metro.com[/url] կայքը: Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ չվերթները կչեղարկվեն մարտի 13-ի կեսգիշերից մինչև ապրիլի 8-ի կեսգիշեր: Ավիաընկերությունը տեղեկացրել է նաև, որ այս շաբաթ Մեծ Բրիտանիա վերադառնալ ցանկացողները կարող են անվճար փոխել իրենց տոմսը մինչև մարտի 13-ի թռիչքները: Իտալիայի տարածքում ներքին չվերթները կչեղարկվեն վաղը կեսգիշերից մինչև ապրիլի 8-ի կեսգիշեր: Այն ուղևորները, որոնք չվերթների չեղարկման հետևանքով չեն կարողանա ուղևորվել, կկարողանան ընտրել կանխիկ փոխհատուցման և կրեդիտ քարտի միջև: Քարտը նրանք կկարողանան օգտագործել Ryanair-ի թռիչքների համար հաջորդ 12 ամիսներին: Ավիաընկերությունում ավելացրել են նաև, որ իրավիճակը անընդհատ փոխվում է, և բոլոր գրանցված ուղևորները իրավիճակի վերաբերյալ էլեկտրոնային նամակներ են ստանում: worldometers.info կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ այս պահին ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 116 000 դեպք, որից 10 000–ը՝ Իտալիայում։ Երկրի տարածքում վիրուսից մահացածների թիվը 463 է։ Հայտնի է, որ երկրի իշխանությունները երկրով մեկ կարանտին են հայտարարել:

Նմանատիպ նյութեր