211652_close_icon
views-count1208 դիտում article-date 10:37 10-03-2020

Կայուն զարգացման նպատակների համար կձևավորվի համակարգող մարմին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2015 թ. աշնանն աշխարհի 193 պետության ներկայացուցիչներ, որոնցից 150-ը երկրների առաջնորդներ էին, Նյու Յորքում համաձայնության եկան «Վերափոխենք աշխարհը, Կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ: Հռչակագրով սահմանվեց կայուն զարգացման 17 նպատակ և դրանց հասնելու 169 թիրախ: Ասվածի համատեքստում լիովին տեղավորվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնած նոր իրավական կարգավորումը: Գերատեսչությունը շրջանառության մեջ է դրել կայուն զարգացման նպատակների խորհրդի ձևավորման կառավարության որոշման նախագիծը, որի գործառույթներից են լինելու Հայաստանում կայուն զարգացման նպատակների տեղայնացման համակարգումը, պետության տնտեսական և այլ ռազմավարական ծրագրերում դրանց ներառումը, գործողությունների իրականացման համակարգումը, մշտադիտարկումը: Խորհրդում ընդգրկվելու են ոչ միայն բոլոր նախարարությունները և պետական մարմինները, այլև ԱԺ հինգ մշտական հանձնաժողովի ղեկավարները և Մարդու իրավունքի գրասենյակի ներկայացուցիչները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր