211652_close_icon
views-count41126 դիտում article-date 09:50 10-03-2020

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 37-ամյա վարորդը Nissan-ով բախվել է գազատար խողովակին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վոլոդյա Մ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 35 QZ 220 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում՝ բախվելով շինության պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վոլոդյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է,որ նա սթափ է եղել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր