211652_close_icon
views-count3388 դիտում article-date 23:45 09-03-2020

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց Հայաստանում աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի (NDRMP) տեխնիկական աջակցության առաքելություն իրականացնող թիմի ներկայացուցիչներին՝ Աղետների ռիսկերի կառավարման գլխավոր խորհրդական Ադամ Մկքալիստերին, Համաշխարհային Բանկի ներկայացուցիչ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Փրկարար ծառայության պաշտոնատար անձինք: Ողջունելով հյուրերին՝ Վրեժ Գաբրիելյանը իր երախտագիտությունը հայտնեց տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում սերտ համագործակցության համար, ինչպես նաև ընդգծեց, որ համագործակցության արդյունքում ակնկալվում է նաև գործնական օժանդակություն: Ներկայացվեց առաքելության հիմնական նպատակները. իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային կարողությունների և օպերատիվ արձագանքման հնարավորությունների գնահատում, ցուցաբերել տեխնիկական աջակցություն միջազգային խորհրդատվական ընկերությանը, որը կկատարի երկրի ողջ տարածքում հրշեջ և փրկարարական կայանների կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկանիշների վերաբերյալ նախնական տվյալների հավաքագրում, իրականացնել տեղեկատվության պահանջների և ինստիտուցիոնալ զարգացման կարիքների բացահայտմանն ուղղված գյուղատնտեսական ռիսկերի կառավարման կարողությունների արագ գնահատում և ներկայացնել առաջարկություններ ռիսկերի կառավարման հավանական ռազմավարությունների վերաբերյալ: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ քայլերի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր