211652_close_icon
views-count2424 դիտում article-date 23:25 09-03-2020

Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում հայկական խաչքար են տեղադրել

Բերդյանսկի (Զապորոժյեի մարզ) հայերի միության ներկայացուցիչները Ազմոլ միկրոշրջանում հայկական խաչքար են տեղադրել։ Ինչպես [url=http://analitikaua.net/2020/v-berdyanske-ustanovili-armyanskij-pamyatnik-hachkar/]AnalitikaUA.net-[/url]ին հայտնել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, սա արդեն չորրորդ տեղադրված խաչքարն է Զապորոժյեի մարզում։ Երկու խաչքարեր գտնվում են Զապորոժյեի հայկական եկեղեցու մոտ, մեկը Մելիտոպոլում եւ չորրորդը երեկ տեղադրել են Բերդյանսկում։ Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հուշարձանի մոտ ծրագրվում է բարեկարգել տարածքը եւ ճեմուղին։ Ապագայում ծրագրվում է այդ տեղում վանք կառուցել։ Ինչպես հայտնի է, 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար։ Ուկրաինայի Սոֆիա Կիեւսկայայի հնագույն տաճարի ցուցանմուշներին եւս ավելացել է հայկական խաչքար, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։ Անցյալ տարի Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ խաչքարեր են տեղադրվել նաեւ Հայաստանում։

Նմանատիպ նյութեր