211652_close_icon
views-count3591 դիտում article-date 19:34 09-03-2020

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այս մասին հայտարարություն է տարածել Իտալիայում ՀՀ դեսպանությունը: «Հարգելի հայրենակիցներ, Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Իտալիայում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։ Միաժամանակ Իտալիայում ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Դեսպանությունում գործող թեժ գծի հեռախոսահամար՝ +393775226710 Էլ. հասցե՝ [email protected]»,- ասված է հայտարարությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր