211652_close_icon
views-count9358 դիտում article-date 10:24 09-03-2020

Կորոնավիրուսը տարածված է աշխարհի 101 պետություններում

Մարտի 9-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 109.332։ Այդ մասին հայտնել է Չինաստանի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Gazeta.ru-ն։ COVID-19 հարուցիչի հետևանքով մահացել է 3820 մարդ, 61.869-ը կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վիրուսը «շրջում է» աշխարհի 101 երկրներում։ Bloomberg-ի փորձագետների կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով համաշխարհային էկոնոմիկան կարող է 2.7 տրիլիոն դոլարի վնաս կրել։

Նմանատիպ նյութեր