211652_close_icon
views-count2752 դիտում article-date 21:58 08-03-2020

Զվոնիմիր Բոբան. «Միլանում» կարծես Հյուսիսային Կորեան լինի

«Միլանի» ֆուտբոլային բաժնի նախկին ղեկավար Զվոնիմիր Բոբանը մեկնաբանել է ակումբից իրեն հեռացնելու որոշմանը: «Ես չգիտեի, որ գտնվում ենք Հյուսիսային Կորեայում: Իմ հարցազրույցը իրավական առումով անթերի էր, այն կայացել էր ներքին իրավիճակի վերաբերյալ իմ բազմաթիվ հարցադրումներից հետո, որոնք անպատասխան մնացին», ասել է Բոբանը: Բոբանը փետրվարի 29-ին հարցազրույց էր տվել La Gazzetta dello Sport-ին, որտեղ քննադատել էր «Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսին, որը գաղտնի բանակցություններ էր վարել գերմանացի մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ: Այս հարցազրույցն էլ ֆորմալ առումով հանդիսացել է Բոբանին աշխատանքից հեռացնելու շարժառիթը: Խորվաթը մտադիր է վիճարկել պաշտոնանկությունը:

Նմանատիպ նյութեր