211652_close_icon
views-count3102 դիտում article-date 15:48 08-03-2020

Ձեր օրհնությամբ և աղոթքներով մենք՝ ձեր զավակները, հաղթեցինք Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում. Վիտալի Բալասանյանի շոնրհավորանքը Մարտի 8-ի կապակցությամբ

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ հերոս ժողովրդի մայրեր, կանայք, քույրեր և դուստրեր, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, որ դուք արել եք այս տարիների ընթացքում: Ես երախտապարտ եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, որ ծնել և դաստիարակել եք քաջազուն որդիներ: Ձեր օրհնությամբ և աղոթքներով մենք՝ ձեր զավակները, հաղթեցինք Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում: Իմ խոնարհումը բոլոր մայրերին և կանանց, որոնց զավակներն ու ամուսիներն իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի՝ Արցախ աշխարհի ազատագրության և պաշտպանության սրբազան գործին: Ես երախտապարտ եմ ձեզ, սիրելի՛ կանայք և քույրեր, որ սիրով և գորովանքով ձեր ամուսիններին և եղբայրներին ճանապարհում եք սահման, հայրենքը անառիկ պահելու և մեր ժողովրդի խաղաղ կյանքը պաշտպանելու համար: Լիահույս եմ, որ մեր դուստրերը, որպես ապագա առյուծածին մայրեր, արժանի կլինեն ծնողներին: Շնորհավորում եմ մեր մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին՝ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք ամենուրեք և միշտ: Եղե՛ք հմայիչ ու գեղեցիկ: Աստված ձեզ բոլորիդ պահապան: Ձեր՝ Վիտալի Բալասանյան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր