211652_close_icon
views-count25040 դիտում article-date 14:15 08-03-2020

Արտակարգ դեպք Երևանում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում վագոն-տնակն իր ողջ գույքով մոխրակույտի չվերածվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնի թաղամասից դեպի «Լաթար» հյուրանոցային համալիր տանող ճանապարհի աջակողմյան հատվածում վագոն-տնակ է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Աջափնյակի հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա հայտնաբերելով օջախի կենտրոնները՝ մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Եթե հրշեջները օպերատիվ չգործեին, ապա վագոն-տնակը մոխրակույտի էր վերածվելու: Լավ էր, 2 բրիգադ եկան, շուտ գտան կրակի օջախի վայրերը և մենք էլ իրենց հետ մարեցինք այն»: Օպերատիվորեն ժամաել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, ովքեր հոսանքազրկեցին վագոն-տնակը սնուցող հոսանքը, որպեսզի հրշեջները կարողանան անվտանգ աշխատանքներ կատարել: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը պարզում է վագոն-տնակի սեփականատիրոջ ինքնությունը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուսց հետո: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր