211652_close_icon
views-count8430 դիտում article-date 14:32 08-03-2020

Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից քիչ անց կտեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղեկությունը [url=https://factor.am/227820.html?fbclid=IwAR1VS4YiNDIsLNcL-NQg7cCrIvZCfUmxqPuzI8jKVKqTKT2lrc0Cw0mSZm0]Factor.am[/url]-ի հետ զրույցում փոխանցեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: «Նա այս պահին մեզ մոտ է, բայց որոշեցինք, որ պետք է տեղափոխենք «Էրեբունի» ԲԿ, քանի որ ուղեղի առաջին օգնության ծառայությունը գտնվում է այնտեղ: Առայժմ գնում է հետազոտությունների և հսկողության համար»,- ասաց նա: [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/08/1149266/]Հիշեցնենք[/url], որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մարտի 7-ին տեղեկացրել էր, որ ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բժշկական օգնության կարիք ունի: «Մենք առայժմ հետազոտությունների փուլի մեջ ենք և ոչ ոք չի կարող ասել՝ կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՝ ոչ: Կան առողջական խնդիրներ, որոնք պահանջում են, որ նա գտնվի հսկողության տակ»,- եզրափակեց նա:

Նմանատիպ նյութեր