211652_close_icon
views-count1487 դիտում article-date 13:23 08-03-2020

Ձեր հաջողության յուրաքանչյուր պատմություն ոգեշնչման օրինակ է. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորանքը կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի´ կանայք, Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է: Ձեր հաջողության յուրաքանչյուր պատմություն ոգեշնչման օրինակ է ու հասարակությունում իրական փոփոխությունների գրավական: Որքա՜ն մեծ ակնածանքի է արժանի կինը, որ հաջողության է հասել խիզախության ու նպատակասլացության, կամքի ուժի շնորհիվ՝ հաղթահարելով հասարակության կարծրատիպերը և լրացուցիչ դժվարությունները: Մենք մեկնարկում ենք հանրային իրազեկման նոր արշավ #Դարձիր_օրինակ կոչով: Այս արշավի նպատակն է ցույց տալ կանանց, ովքեր հաջողել են: Նրանցից յուրաքանչյուրի հաջողության պատմությունը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Դուք ևս կարող եք #Դարձիր_օրինակ կոչի ներքո մեզ ուղարկել ձեր պատմությունները, որոնք մենք կհրապարակենք և միասին կոգեշնչենք մեր հասարակությանը։ #Դարձիր_օրինակ #Set_an_example [b]Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր