211652_close_icon
views-count10708 դիտում article-date 10:42 08-03-2020

Հարգելի՛ տիկնայք՝ մայրեր, քույրեր, մաղթում եմ, որ երբևէ չունենաք սիրո, հոգատարության ու նվիրվածության պակաս, ջերմություն և անսահման հաջողություններ՝ ձեզ ու ձեր ընտանիքներին, խիղճ և խաղաղություն բոլորիս. Ֆելիքս Ցոլակյան

Սիրելի՛ տիկնայք, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ: Անգնահատելի է հայ կնոջ դերը մեր պետության և հասարակության համար: Դուք ձեր նուրբ ուսերին պատվով տանում եք առօրեական կենցաղային դժվարությունները և դրա հետ մեկտեղ իրականացնում եք կարևոր առաքելություն՝ դաստիարակելով հայրենիք սիրող այնպիսի զավակներ, ովքեր այսօր աներեր կանգնած են Հայրենիքի սահմաններին: Անգնահատելի է Ձեր դերակատարությունը մեր հերոսական ժողովրդի երկարամյա պատմական ընթացքի, ազգային ավանդույթները պահպանելու, արժեքներ ստեղծելու ու դրանք սերնդեսերունդ փոխանցելու հարցում: Բազմիցս եմ նշել, որ Հայ կինը մեր ընտանիքների ներսի պատն է, այն անգնահատելի ուժը որի շնորհիվ ապահովվում է հայ ընտանիքների ամրությունն ու երջանկությունը: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ ցանկանում եմ առանձնակի շնորհավորել այս պահին ծառայության մեջ գտնվող և հատկապես՝ ԱԻՆ համակարգը ներկայացնող կանանց: Դուք կրկնակի երախտագիտության եք արժանի՝ թե՛ որպես հայ օջախի հիմնասյուն, թե՛ որպես արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցներ, ովքեր իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները ամեն վարկյան ծառայեցնում են մեր պետությանն ու մեր ժողովրդին, նրա անվտանգության ապահովմանը՝ հաճախ վտանգի ենթարկելով սեփական կյանքը: Հարգելի՛ տիկնայք՝ մայրեր, քույրեր, մաղթում եմ, որ երբևէ չունենաք սիրո, հոգատարության ու նվիրվածության պակաս: Ջերմություն և անսահման հաջողություններ՝ ձեզ ու ձեր ընտանիքներին: Խիղճ և խաղաղություն բոլորիս:

Նմանատիպ նյութեր