211652_close_icon
views-count4008 դիտում article-date 23:57 07-03-2020

Իսպանիայում չեզոքացրել են թմրանյութի և ներգաղթյալների բիզնեսով զբաղվող խոշոր հանցախումբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է հանցախմբի 89 անդամի, որոնք երկրի տարածք անպօրինի տեղափոխում էին հաշիշ և ներգաղթյալներ: Ներգաղթյալներին արագագնաց նավակներով Եվրոպա էին տեղափոխում Սեուտայից. դա անկլավ է Մարոկկոյի սահմանին: Նրանց իջեցնում էին Անդալուսիայի ափամերձ տարածքներում: «Տոմսն» արժեր 5 հազար եվրո: Հանցագործները ներգաղթյալներին բաց էին թողնում միայն այն բանից հետո, երբ նրանց ազգականները վճարում էին ամբողջ արժեքը: Իրավապահները հաշվել են ապօրինի տեղափոխության 11 դեպք: Իսպանիա ապօրինի մուտք է գործել ընդհանուր առմամբ 269 հոգի: Բացի այդ, տեղափոխվել է 10 տոննա հաշիշ: Թմրանյութն ամբողջությամբ առգրավված է, ինչպես նաև՝ 26 մոտորանավակ, 29 մեքենա, 12 միավոր զենք և մոտ 250 հազ. կանխիկ եվրո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր