211652_close_icon
views-count31588 դիտում article-date 13:27 07-03-2020

Ավտովթար Արմավիրի մարզում. 31-ամյա վարորդը Infiniti-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում, վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարըի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 09։30-ի սահմաններում Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Շ-ն իր վարած Infiniti մակնիշի 36 RC 686 համարանիշի ավտոմեքենայով Զվարթնոց թաղամասից Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերլ ավտոմեքենան և միջից դուրս բերել վարորդին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր