211652_close_icon
views-count2771 դիտում article-date 12:45 07-03-2020

Իր վարքագծով Պապոյանը ուրացել է և իր անդամակցած ուժին և իր անցած ճանապարհը. Դավիթ Խաժակյան

Իր վարքագծով Գեւորգ Պապոյանը ուրացել է և իր անդամակցած ուժին և իր անցած ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/davit.khazhakyan/posts/206578434039312]էջում [/url]գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Ազգային Ժողովում բակի զրուցարանի («բիսեդկայի») ոճի ելույթից հետո Գևորգ Պապոյանը լրատվամիջոցից լրատվամիջոց հարցազրույց էր տալիս՝ փորձելով սրբագրել իր անցած ճանապարհը ու թեև ընդունում էր, որ Հանրապետական է եղել, այդուհանդերձ փորձում էր բերել տարբեր արդարացումներ։ Պապոյանը նաև ընդունում էր, որ իր անդամությունը դադարեցվել է միայն 2018 թվականին։ Ասում էր, որ նա որևէ բան չի թաքցրել։ Ակնհայտ է, որ իր վարքագծով Պապոյանը ուրացել է և իր անդամակցած ուժին և իր անցած ճանապարհը։ Պապոյանը կարծել է, որ իր կյանքի այդ դրվագը հնարավոր է կոծկել Վիքիպեդիայում իր մասին պատմող էջը խմբագրելով։ Նկարում կարող եք տեսնել, որ երեկ առավոտից սկսած մինչև երեկո Պապոյանը համառորեն փորձել է հեռացնել այն տեղեկությունը, որը վերաբերում է իր քաղաքական կյանքի երկար ժամանակահատվածին։ Խմբագրման իր յուրաքանչյուր փորձից հետո հանրագիտարանի ադմինիստրատորները «Վանդալիզմ» են բնորոշել այդ գործողությունները և անընդհատ վերականգնել են Պապոյանի կողմից հեռացվող տեղեկությունը։ Կարծում եմ չեն թույլ տվել դա անել այն պարզ պատճառով, որ այդ տեղեկությունը իրական է և չի կարող քմահաճորեն հեռացվել։ Այս պատմությունը լավագույնս բնորոշում է Պապոյանի պահվածքը այս օրերի ընթացքում։ Դա վանդալիզմ է իր կենսագրության նկատմամբ, դա վանդալիզմ է ՀՀ ԱԺ բարձր ամբիոնի նկատմամբ, դա վանդալիզմ է քաղաքացու նկատմամբ։ Գուցե գա այն օրը, երբ Վիքիպեդիայի ադմինիստրատորները թույլատրեն իր ուզածի պես խմբագրել այդ էջը, բայց պետք է հասկանալ, որ անցած ճանապարհը խմբագրման ենթակա չէ։ Կարող ես վերարժևորել այն, խմբագրել՝ չես կարող։ Այս պատմության խնդիրը Հանրապետականին մինչև հեղափոխությունը անդամակցելը չէ, այս պատմության խնդիրը պատեհապաշտությունն է, փարիսեցիությունը և սեփական անցյալի ուրացումը։

Նմանատիպ նյութեր