211652_close_icon
views-count9563 դիտում article-date 12:06 07-03-2020

Եթե որդուս ծեծողներին պատասխանատվության չենթարկեն, կդիմեմ միջազգային ատյաններ․ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր․ ուղիղ. tert.am

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դիմաց բողոքի ակցիա է անում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/03/07/live/3230251?fbclid=IwAR3eNGlN2teQ2ZOw2Bkg9ox4y5NEmLED29Q7Y7xkTZs9CJzSc0aAwZ-o2wo]Tert.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ նրա բողոքի համար պատճառ էր այն, որ իր որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Արա Մխիթարյանի հայրը երեկ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ եթե մինչև վաղը ժամը 11-ը Վայոց Ձորի մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող իր տղային կտանի Կառավարության մոտ։ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր