211652_close_icon
views-count1911 դիտում article-date 12:58 07-03-2020

Թալիբներն ամենայն հավանականությամբ կհրաժարվեն ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրից. NBC

ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև կնքված հաշտության համաձայնագիրը կարող է խախտվել։ Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը, որը գտնում է, որ թալիբները ցանկանում էին, որպեսզի այդ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն ամբողջովին դուրս բերեր իր զորքը Աֆղանստանից։ Հեռուստաալիքը վկայակոչում է ամերիկյան հետախուզությանը, ըստ որի՝ թալիբները մտադիր չեն հետևել հրադադարին։ «Հույս ունենք, որ նրանք կկատարեն իրենց պարտավորությունները, սակայն մենք ենթադրում ենք, որ գիտենք, թե որոնք են թալիբների իրական մտադրությունները»,-ասել է հեռուստաալիքի վաշինգտնյան աղբյուրը։ Իր հերթին, պակիստանցի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ թալիբները պատրաստվում են ամերիկյան զորքի դուրսբերումից հետո մի շարք հարձակումներ կատարել իշխանությունների դեմ, ամենայն հավանականությամբ՝ իշխանությունը զավթելու մտադրությամբ։

Նմանատիպ նյութեր