211652_close_icon
views-count6343 դիտում article-date 11:50 07-03-2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100 հազարի

Աշխարհի տարբեր երկրներում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 102 հազարից, մահացել է մոտ 3500 մարդ, ավելի քան 57 հազարը առողջացել է։ Տվյալները հրապարակել է South China Morning Post թերթը։ Ըստ թերթի՝ ամենաշատ մահացածները, ինչպես նաև առողջացածները Չինաստանից են։ Տեղի իշխանություններն էլ հայտարարում են, որ համաճարակը նահանջ է ապրում։ Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի տվյալների համաձայն՝ վերջին օրերին հիվանդանոցներից դուրս է գրվել 1678 մարդ, իսկ 4873 մարդ՝ կարանտինից։ Մահացածների թվով երկրորդը Իտալիան է, այնտեղ նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 197 մարդ։ Այդ երկրում վարակվածների թիվը մոտեցել է 5000-ին։

Նմանատիպ նյութեր