211652_close_icon
views-count2752 դիտում article-date 11:39 07-03-2020

Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ տարբեր գնահատականներ է հնչեցնում հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ մասնավորաբար նշելով, թե դրանք «զարգանում են շատ արդյունավետ», կամ այդ հարաբերությունները որակում է «լավ և շիտակ» և այլն: Իր հարցազրույցներից մեկում էլ նա ասել է, թե «դրանք հարաբերություններ են՝ առանց մութ անկյունների»: Իրականում փորձագիտական լայն շրջանակները մեծամասամբ համաձայն չեն հենց այս վերջին ձևակերպման հետ, քանզի անցած մոտ երկու տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում ավելի շատ «մութ անկյուններ» առաջացան, քան հնարավոր է գտնել անցած քսան, նույնիսկ երեսուն տարիների ընթացքում: Իսկ վերջին շրջանում, կարծես, առավել անհասկանալի երանգներ են ստանում այդ հարաբերությունները: Զուտ դիվանագիտական հարաբերությունների կոնտեքստում հիմնականում պահպանվում են քաղաքավարության կանոնները, եթե հաշվի չառնենք առանձին մեկ-երկու դրվագները: Ի դեպ, ուշագրավ է, որ զգուշավորության մասին ակնարկեց նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: «Ռուսաստանը շատ զգուշավոր է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը: Սակայն, չնայած ակնառու լարվածությանը, եթե գոնե հրապարակային հարթակում դիվանագիտական լեզվով պահպանվում են «բարիդրացիականության» կանոնները, ապա ռուսական լրատվամիջոցները գնալով ավելի են կոշտացնում գնահատականների տոնայնությունը: Ընդ որում, դա արվում է տարբեր թեմաներով՝ սկսած տնտեսությունից, մինչև ՍԴ դատավորների հանդեպ տոտալ ճնշումներն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը, որը հատկապես մերձկրեմլյան լրատվամիջոցները չեն զլանում գնահատել որպես քաղաքական հետապնդում: Բազմաթիվ փորձագետներ արձանագրում են, որ Ռուսաստանի իշխանությունները հաճախ են որոշակի մեսիջներ հղում ոչ միայն անձնական շփումների ժամանակ, այլ հենց ԶԼՄ-ների միջոցով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր