211652_close_icon
views-count2333 դիտում article-date 11:26 07-03-2020

Հայաստանում 10 մլն ծառ տնկելու մարտահրավեր եմ նետում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և չարենցավանցի աշակերտուհին այսօր` մարտի 7-ին, Լոռու մարզի Դենդրոպարկի տարածքում խորհրդանշական սերմեր ցանեցին` հոկտեմբերի 10-ին կայանալիք 10 միլիոն ծառ տնկելու միջոցառման համար: «Այսօր մենք սկսում ենք մեր ծառի ցանման եւ աճեցման պրոցեսը եւ կաճեցնենք իրար հետ, մինչեւ հոկտեմբերի 10-ին կտնկենք անձամբ: Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին էս նույն գործողությունն անեն` տնկեն են աճեցնեն իրենց սեփական ծառը եւ հոկտեմբերի 10-ին ծառատունկին մասնակցեն»,-ասաց նա: Վարչապետը մայրի տեսակի ծառի սերմ ցանեց, իսկ չարենցավանցի աշակերտուհին` հացենի: Նրանց ուղեկցում են նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր