211652_close_icon
views-count74619 դիտում article-date 09:13 07-03-2020

Տղամարդկանց կտրամադրվի 5-օրյա դեկրետ՝ հայրության բերկրանքը վայելելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում: Նրանք առաջարկում են օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի գործատուն իր տղամարդ աշխատակցի երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում նրան տրամադրում է մինչև հինգ օր վճարվող արձակուրդ: Ըստ հեղինակների՝ այս կարգավորման շնորհիվ նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելելու հայրության բերկրանքն ու հոգ տանելու իր երեխայի և նոր ծննդաբերած կնոջ մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր