211652_close_icon
views-count210674 դիտում article-date 23:59 06-03-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ները. կա 1 զոհ,1 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes S 600 մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը: [b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Mercedes 600-ը վարել է Երևանի բնակիչ՝ 39-ամյա Ռոման Չիլինգարյանը, իսկ Mercedes C240-ը վարել է Երևանի բնակիչ՝ 44-ամյա Նարեկ Հովակիմյանը, ով վթարի հետևանքով տեղում մահացել էր։ [/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր