211652_close_icon
views-count10710 դիտում article-date 21:19 06-03-2020

Որդուս անգիտակից մարմինը կբերեմ Կառավարություն. ծեծի ենթարկված փոխգնդապետի հարազատները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/564424.html?fbclid=IwAR2xP_Str5MKFxg2bmNxnxsIkNH09u5sHpKW9-X-EUdX3gTgfv7LX6CoGA0]News.am[/url]-ը գրում է. Եղեգնաձոր քաղաքում նախորդ տարի դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները հոսպիտալի դիմաց են. նրանք բողոքում են դատարանի կայացրած որոշման դեմ։ Նշենք, որ այսօր՝ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Գործով մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ արձակվեց։ Նշենք, որ Արամ Մխիթարյանը շուրջ 6 ամիս է կոմայի մեջ է։ Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/18/1135440/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավոությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր