211652_close_icon
views-count74872 դիտում article-date 19:28 06-03-2020

Արտակարգ իրավիճակ Երևանում. 14 հարկանի շենքի նկուղը վերածվել է լողավազանի. բնակիչներն ասում են՝ «Վեոլիա Ջրի» չինովնիկնե՛ր, մի քիչ մարդ եղեք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ աշխարհում պայքար է տարվում խմելու ջրի կորստի դեմ, Երևանում Մեծն «Վեոլիա Ջուր» ընկերության անպատասխանատու չինովնիկների մեղքով 2 օր է, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան 25 շենքի նկուղում խմելու ջուրը անխնա հոսում է: Այդ մասին քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին բնակիչները: Նրանք նշում էին. «Սաղ աշխարհը աշխատանքներ է տանում խմելու ջրի կորստի դեմն առնելու համար, մեզ մոտ 6 ամսից ավելի է, խմելու ջրի խողովակները վնասվել ու ջուրն անխնա հոսում է, իսկ երեկ գիշերվանից վթարն այնքան մեծ է եղել, որ ջրի ձայնը լսելի է անգամ դրսում: Զանգել ենք «Վեոլիա Ջուր», եկան, ասեցին՝ արձանագրել ենք վթարը, քիչ հետո խումբը կմոտենա և խնդիրը կլուծի: Արդեն 9 ժամ է, սպասում ենք, որ պետք է գան: Դե, Աջափնյակի թաղապետարանի մասին էլ մոռացել ենք: Զանգում ես թաղապետարան, ասես հեռախոսին պատասխանողը ուղեղի հետ խնդիրներ ունենա. Ասում ենք՝ էսպիսի արտակարգ իրավիճակ է ստեղծվել, պատասխանում են՝ ձեր համարը գրեք՝ կզանգենք: Սաղ դառել են համար գրող: Դրա համար էլ էս վիճակն ա: Չգիտենք էլ, ի վերջո, երբ խնդիրը կվերացնեն: Եթե կարճ ժամանակում ջրի խողովակները չվերանորոգեն, ապա 14 հարկանի այս շենքի հիմքերը խարխլվելու են ու էդ ժամանակ խփելու են գլխներին, թե ինչի համար ժամանակին թերությունը չվերացրեցինք: Հենա, ասել ենք, առավոտից աչքներս ջուր կտրեց, չնայած՝ ինչ ջուր. ջուրն հենա՝ գնումա: Հիմա արդեն ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք «Վեոլիա Ջուր» ըկերությունից, որ հերիք է, մեր ականջներից լապշա կախեն, եկեք, գործ արեք, հակառակ դեպքում՝ Հայաստանի կառավարությունը ճիշտ կանի ձեզ էլ «Սանիթեք»-ի նման Հայաստանից «դեպորտ անի» ու էդ ժամանակ մի սրտացավ ընկերություն կզբաղվի այս խնդիրներով և մենք գոհ ու շնորհակալ կլինենք: Էլ չենք ասում, որ ժամանակին վճարումները կատարում ենք: Հիմա կաբինետում փափուկ բազկաթոռին նստած, ձեր թափանները լցնող, հարգելի «Վեոլիա Ջրի» պաշտոնյաներ, ինչի՞ չեք գալիս էս խնդիրը լուծելու, դառել եք Նոյի ագռավ. առավոտ եկաք, ասեցիք՝ խումբը կգա ու դեռ չկան ու չկան: Երևի ձեր հետևից Նոյի օրինակով աղավնի բաց թողենք: Ամոթ է, մի քիչ հոգատար եղեք ձեր սպառողների նկատմամբ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր