3154 դիտում
19:40 06-03-2020
Ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփում:
Ամփոփում-քննարկմանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ չորրորդ դեպարտամենտի պետ Լևոն Շահումյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանը և ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Սարգսյանը:
Ամփոփման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալներ Գ.Մայիլյանը և Ա.Ասլանյանը ներկայացրեցին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները, որի ընթացքում վերլուծվեցին կատարված աշխատանքները, նախանշվեցին բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև ներկայացվեցին առաջարկներ դրանց վերացման ուղղությամբ:
2019 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակը, դրա կառուցվածքը և շարժընթացը, ինչպես նաև կատարված վերլուծությունների արդյունքները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը: Նախանշվեցին առկա խնդիրները և ներկայացվեցին կոնկրետ առաջարկներ՝ դրանց լուծման, մասնավորապես՝ բանակում մահվան ելքերով դեպքերը կանխելու ուղղությամբ:
Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում կարևորվեց շահագրգիռ կառույցների համագործակցությունը՝ ՀՀ զինված ուժերում հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաև՝ քրեական ենթամշակույթի ներթափանցումը զինված ուժեր կանխելու, նման դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ միասնական մեխանիզմ մշակելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն իր խոսքում որպես առաջնահերթ խնդիրներ նշեց քննության արդյունավետության և նախաքննության պատշաճ որակի ապահովումը, ինչպես նաև՝ նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումը:
Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
[b]
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
8677 դիտում
22:48 18-01-2020
Ամփոփվել են ԱՀ ոստիկանության «2019 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության» արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2063 դիտում
18:46 20-01-2020
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքները
Այս բաժնից
1312 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
892 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար