211652_close_icon
views-count4274 դիտում article-date 21:31 06-03-2020

Ստուգումներ են իրականացվել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գտնվող «Թամարա և Անի» ՍՊ և «Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերություններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների կողմից՝2020 թվականի փետվար ամսվա ընթացքում ստուգումներ են իրականացվել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գտնվող Թամարա և Անի ՍՊ և Բեկոն Պրոդուկտ ՍՊ ընկերություններում։ Ստուգման արդյունքում ընկերություններում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումները։ Մասնավորապես՝Թամարա և Անի ՍՊ ընկերությունում շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով, օբյեկտում կրակմարիչները տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից ոչ ավել քան 30 մ հեռավորության վրա, 500 մ3-ից ավելի ծավալով արտադրական շինությունները սարքավորված չեն եղել հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով, ավտոամբարձիչը, վերելակը, 7 հատ կոմպրեսոր և 19 հատ սառնարանային ագրեգատ չեն անցել ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Բեկոն Պրոդուկտ ՍՊ ընկերությունում ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ տարահանման ելքի դռները բացվում են դեպի ներս՝ տարահանմանը հակառակ,ինչպես նաև CO-ի և ազոտի կայանը, 2 հատ կոմպրեսորային ճնշակայան և 10 հատ սառնարանային ագրեգատ չեն անցել ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Երկու ընկերություններում էլ շենք-շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։ Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ընկերությունների տնօրեններինտրվել ենհրդեհային անվտանգության պահանջները կատարելու և հայտնաբերված խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր։ Տրվել է նաև խորհրդատվություն՝200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր