211652_close_icon
views-count2795 դիտում article-date 18:18 06-03-2020

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ԶՈՒ զորամասեր, հետևել մարտական պատրաստության պլանով իրականացվող միջոցառումների ընթացքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 5-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ԶՈՒ զորամասեր, հետևել մարտական պատրաստության պլանով իրականացվող միջոցառումների ընթացքին, ստուգել նոր կառուցված պահեստներում գտնվող սպառազինությունը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԳՇ պետին ներկայացվել են նաև իրականացվող շինարարական աշխատանքները: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր