211652_close_icon
views-count13213 դիտում article-date 16:05 06-03-2020

Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arcrun/posts/2842410439127879]էջում [/url]հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները դադարեցնելու մասին։ «Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-ասված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր