211652_close_icon
views-count3287 դիտում article-date 15:19 06-03-2020

ԱԻ նախարարը դիպլոմներ հանձնեց շրջանավարտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2019-2020 թթ. ուսումնական տարվա 20 շրջանավարտի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հանձնելով ավարտական դիպլոմները, նախարարը շրջանավարտներին շնորհավորեց մարդասիրական մասնագիտություն ընտրելու համար և մաղթեց, կոչմանը հավատարիմ, սրբորեն կատարել մարդուն անշահախնդրորեն օգնողի պարտականությունը: Ի ուրախություն շրջանավարտների, Ֆելիքս Ցոլակյանը հավաստիացրեց, որ աշխատանքի ընդունվելու հարցում առաջնահերթությունը տրվելու է ՃԿՊԱ շրջանավարտներին՝ ի գնահատումն մասնագիտական խորացված գիտելիքների: Շնորհավորական ուղերձ հղեց նաև ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը և ասաց, որ, չտարբերելով իր երեխաներից, շրջանավարտներին մաղթում է, որպեսզի նրանք հաջողեն և ըստ արժանվույն կիրառեն ստացած գիտելիքները: Ստանալով ճգնաժամային կառավարման մասնագետի բարձր կոչումը, շրջանավարտները երդվեցին բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները, պահպանել փրկարարի մասնագիտական, բարոյական նկարագիրը և բարձր պատիվը, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները` անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից ու կրոնական դավանանքից, հնարավոր ամեն ինչ անել աղետների կանխման ու հետևանքների վերացման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր