211652_close_icon
views-count88333 դիտում article-date 15:09 06-03-2020

Ժամանակին օգնել եմ Փաշինյանին, երբ նա անազատության մեջ էր․ Արամ Վարդանյան. hraparak.am

«[url=https://hraparak.am/post/24497cfd1ad2910b58a3d06d9d55d673]Հրապարակ[/url]»-ը գրում է․ «Մարտի 4-ի, լույս 5-ի գիշերը, ժամը 2-3-ի սահմաններում, հարյուրավոր ոստիկաններ, մի մասը՝ դիմակավորված, ներխուժել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն եւ դրան հարակից այլ տներ ու վայրագություններ արել։ Կոտրել են տան դռները, պատուհանները։ Թեպետ երկաթյա դռներն այդպես էլ չեն կարողացել կոտրելով բացել՝ ուժները չի հերիքել։ Մտել են սենյակներ, տակնուվրա արել ամեն ինչ, քաշքշել Արամ Վարդանյանի մորը, ընտանիքի այլ անդամների, վախեցրել նրա հնգամյա թոռնուհուն, որը վախից կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այնուհետեւ բերման են ենթարկել Վարդանյանի եղբորորդուն, այլ անձանց, նաեւ հարակից բնակարաններից, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Արամ Վարդանյանի հետ։ Երեկ մենք այցելեցինք Արամ Վարդանյանի առանձնատուն եւ ականատես եղանք այս ամենին։ Արամ Վարդանյանը ո՛չ ներխուժման, ո՛չ մեր այցելության պահին բնակարանում չէր, թեեւ մի քանի օր է՝ Հայաստանում է։ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն իր վստահորդի տան բակում ներկայացրեց եղելությունը, ասաց, որ ունեն տեսագրություններ, եւ ոստիկանների գործողությունները որակեց գազանություն։ Նաեւ ասաց, որ ինքը ներխուժումից 15 րոպե անց արդեն եղել է Վարդանյանի բնակարանում, եւ ամեն ինչ իր աչքի առջեւ է տեղի ունեցել։ Սահակյանը փորձել է պարզաբանում ստանալ ոստիկաններից, այդ թվում՝ ներխուժման գործողությունն անձամբ տեղում համակարգող Էրեբունու ոստիկանապետից, սակայն նրան որեւէ բացատրություն չի տրվել, խուզարկության կամ այլ գործողության մասին որեւէ օրինական փաստաթուղթ չի ներկայացվել։ Սահակյանն ասաց նաեւ, որ ոստիկաններն իրենց հետ տարել են Վարդանյանի տան տեսախցիկների ինֆորմացիան կրող DVR սարքերը, նաեւ տեղի է ունեցել հափշտակություն՝ ոստիկանների հեռանալուց հետո հայտնաբերել են, որ տնից բացակայում են Վստրեչի Ապերի ոսկյա շղթան եւ օծանելիքը, գումար։ Երեկ օրվա ընթացքում, երբ արդեն աղմուկ էր բարձրացել, ոստիկանությունից պարզաբանեցին, թե «կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում»: Թե ինչ քրգործ է, անհասկանալի է։ Փաստաբանն ասաց՝ ինչ-որ քաղաքացու ցուցմունքի հիման վրա հարուցված քրգործ է, որ իբրեւ թե Վստրեչի Ապերի «մարդիկ» 2016 թվականին մարդ են առեւանգել եւ մեքենա են գողացել։ Օրվա վերջում մենք զրուցեցինք Արամ Վարդանյանի հետ, որի տեղը հայտնի չէ։ Նա բավականին ուշագրավ բաներ ասաց։ Նախ ասաց, որ երկու ամիս ինքը երկրում չէր, եւ այդ ընթացքում իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ Ինքն առերեւույթ համաձայնել է եւ որոշել է մարտի 1-ին վերադառնալ Հայաստան։ «Ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ՝ արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, ե՛ւ քո համար լավ կլինի, ե՛ւ կոնկրետ մարդկանց համար․ երեւի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ։ Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե, պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասած՝ խաբեցի իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը՝ տուն ջարդելը, երեխային վնաս տալը եւ այլն, եւ այլն»,- ասաց նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://hraparak.am/post/24497cfd1ad2910b58a3d06d9d55d673]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր