211652_close_icon
views-count1341 դիտում article-date 16:42 06-03-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 5-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում իրար բախվել են «ՎԱԶ-2106» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լոռու մարզի Արևածագ գյուղում «Բելոռուս» տրակտորի անվադողի պայթելու հետևանքով տրակտորը կողաշրջվել է. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բազալտե սալաքարերին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Տոյոտան» բախվել է Անկախության փողոցի տներից մեկի պատին. «Տոյոտայի» 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Որոտանի և Չարենցի փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել տուն: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր