211652_close_icon
views-count580 դիտում article-date 15:48 06-03-2020

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Շենգավիթի բաժին է ներկայացել 33-ամյա Ալբերտ Շ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքներով: Խափանման միջոցը` ստորագրություն: *** Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 5-ին, ժամը 17.30-ին, Մալաթիայի բաժին է ներկայացել 33-ամյա Սասուն Գ.-ն, որը 2019 թ. հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Սասուն Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր