211652_close_icon
views-count3022 դիտում article-date 14:58 06-03-2020

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կարողություններն ավելանում են

Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=10218180627892901&set=a.1737506403213&type=3&theater]էջում [/url]գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը, թարմացվում աշխատանքի մեթոդաբանությունը: «Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները կանզգայացվեն և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման: ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները: Մոտակա շաբաթներին Էրեբունի վարչական շրջանի տարածքում շահագործման կհանձնվեն ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները: Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգությունն առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության սահմաններում»,-նշել է Հակոբ Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր